Search
102-րդ ռազմաբազայի զինվորականները կենդանի վահան են դարձել Հայաստանի ու Ադրբեջանի միջև․ lenta.ru
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինվորականները փաստացի կենդանի վահան են դարձել, ինչը թույլ է տվել ապահովել հրադադարի ռեժիմը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Այդ մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով WarGonzo նախագծին։
Նախագծի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ի գիշերը ռազմաբազայի մի քանի ստորաբաժանումներ շարժվել են դեպի ճակատ։ Հենց նրանց ներկայությունն է թույլ տվել կանգնեցնել հետագա բախումները երկու երկրների զինված ուժերի միջև։
«Ադրբեջանցիները չեն համարձակվում կրակել ռուս զինվորականների ուղղությամբ կամ հրետանիով կրակ բացել նրանց մոտ»,-գրում է ալիքը։