Search
Հայտնի են Մ17 և Մ19 տարեկանների՝ Հայաստանի հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնության որակավորման փուլում
- Lilit Nalbandyan
- Dec 5, 2024
- 1 min read

Դեկտեմբերի 5-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2025/26 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականն ընդգրկվեց 12-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Նորվեգիայի, Գերմանիայի և Կոսովոյի հավաքականները:
Մրցաշարի խաղացանկը և անցկացման վայրը կհաստատվեն ավելի ուշ:
Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2025/26 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը ևս կայացել է:
Հայաստանի հավաքականն ընդգրկվեց 11-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Հյուսիսային Իռլանդիայի, Ֆինլանդիայի և Կիպրոսի ընտրանիները:
Մրցաշարի խաղացանկը և անցկացման վայրը կհաստատվեն ավելի ուշ: