top of page

Մեգան Մարքլի «Սիրով, Մեգան» սերիալը Netflix-ով կմեկնարկի հունվարին

Մեգան Մարքլն իր նոր սերիալով սեր է բերում Netflix-ին, գրում է People-ը։ Սասեքսի դքսուհին իր նորաբաց Instagram-ում հայտարարել է իր նոր՝ «Սիրով, Մեգան» շոուի մասին: Պրեմիերան նախատեսված է հունվարի 15-ին, Netflix-ի սերիալը 42-ամյա Մեգանի թարմ եւ անձնական նախաձեռնությունն է՝ որպես հաղորդավար եւ գործադիր պրոդյուսեր:«Ես այնքան ոգեւորված եմ կիսվել ձեզ հետ այս մասին: Հուսով եմ՝ դուք կսիրեք շոուն այնքան, որքան ես եմ սիրել այն պատրաստելու պրոցեսը: Մաղթում եմ բոլորիդ ֆանտաստիկ նոր տարի: Շնորհակալություն մեր հիանալի խմբին եւ Netflix-ի թիմին: Երախտապարտ եմ աջակցության համար»,-գրել է Մեգանը։


Թրեյլերը ցուցադրում է, թե ինչպես է Մեգանը խոհանոցում ճաշ պատրաստում, խնամում մեղվի փեթակը, ծաղիկներ է դասավորում եւ հյուրընկալում ընկերներին ու հյուրերին, այդ թվում՝ ամուսնուն՝ արքայազն Հարիին: «Մենք կատարելության ձգտման մեջ չենք, այլ ուրախության», - ասում է նա հոլովակում,-«Սերը մանրուքների մեջ է».8 դրվագից բաղկացած սերիալը, որի յուրաքանչյուր հատվածը տեւում է 33 րոպե, միավորել է Մեգանի ամենամոտ ընկերներին: Նրանց թվում են նրա երկարամյա դիմահարդար Դանիել Մարտինը եւ լուսանկարիչ Դելֆինա Բլաքիերը՝ պոլո աստղ Նաչո Ֆիգերասի կինը, որը արքայազն Հարիի մտերիմ ընկերն է:


bottom of page