top of page

Կիրակի օրերին մեքենաներն ազատված կլինեն ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից. առաջարկ

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Feb 1, 2024
  • 1 min read

Հաշվի առնելով, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանը էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին, հերևաբար սույն որոշմամբ առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան համայնքում 2024 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 45-Ն որոշման 1-ին կետը լրացնել նոր 11-րդ ենթակետով՝ Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կիրակի օրերին կայանման համար կիրառել արտոնություն 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը

bottom of page