Search
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գնացել են առանձին
- Lilit Nalbandyan
- 3 days ago
- 1 min read
«Հրապարակ» թերթը գրում է. «Մատենադարանում «Կրթվելը նորաձեւ է» հանդիպմանը ամուսինները` Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, գնացել են ոչ թե միասին, այլ՝ առանձին, որ իրենց դիմավորելու արարողություններն առանձին նկարահանվեն եւ տարածվեն:
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն էլ ստիպված է եղել նրանց առանձին-առանձին` շենքի մատույցներում դիմավորել եւ ուղեկցել: Ընդ որում, նույն արարողակարգով են ե՛ւ Փաշինյանին, ե՛ւ Աննա Հակոբյանին դիմավորում»: