Լուկաշենկոն հայտնել է, որ չի կառչում իշխանությունից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ չի կառչում իշխանությունից և կանի ամեն ինչ, որպեսզի այն հանգիստ հանձնի նոր սերնդին։
«Ես իշխանությունից չեմ կառչում։ Ես կանեմ ամեն բան, որպեսզի խաղաղ, հանգիստ այս իշխանությունը հանձնեմ նոր սերնդին»։
Նա ընդգծել է, որ իր մեծ առավելությունն այն է, որ չի փորձում «ինչ-որ կերպ ուժով պահել իշխանությունը»։ Նախագահը նաև վստահեցրել է, որ կարվի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի երկրում սերնդափոխության գործընթացն անցավ լինի։
«Ապագան և հատկապես ապագա հնգամյա ծրագիրը սերնդափոխություն է։ Մենք հավերժ չենք: Մենք պետք է պատրաստենք երիտասարդ սերնդին` հաջորդ սերնդին»,- ասել է Լուկաշենկոն։