Մոլդովան տնտեսական խնդիրների պատճառով չի մասնակցի «Եվրատեսիլ 2025»-ին
- Lilit Nalbandyan
- Jan 22
- 1 min read

Մոլդովան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթին, հայտարարել են «Եվրատեսիլ»-ի մոլդովական պատվիրակության ղեկավար Դանիելա Կրուդուն և «Մոլդովա 1» ազգային հեռուստատեսության տնօրեն Կորնելիու Դուրնեսկուն։ Նրանց խոսքով՝ մրցույթին մասնկացությունը որոշվել է չեղարկել «ներկայիս իրավիճակի, ինչպես նաև տնտեսական, վարչական և գեղարվեստական խնդիրների մանրամասն վերլուծությունից հետո», գրում է nsn.fm կայքը։
Հրաժարվելու պատճառների թվում Դուրնեսկուն նշել է արտիստիկ կատարման և բուն ստեղծագործությունների որակի նվազումը, ինչպես նաև մրցույթի նկատմամբ հանդիսատեսի հետաքրքրության անկումը: Տնտեսական խնդիրները նույնպես դեր են խաղացել. «Եվրատեսիլ»-ը պահանջում է զգալի ծախսեր տեխնիկական հագեցվածության, բեմի ձևավորման, ճանապարհորդության և բնակության, արտիստների առաջխաղացման, շոուի բեմադրության, ազգային եզրափակիչի կազմակերպման և այլ ծախսերի համար։ Դուրնեսկուն նշել է, որ Մոլդովան մասնակցության համար պետք է վճարեր 21,486 եվրո վճար։ Նա հավելել է, որ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու համար նախատեսված միջոցները կբաշխվեն այլ նախագծերի։
14:32 16.04.2025
14:25 16.04.2025