top of page

Ռուսաստանն ու Ամերիկան պատասխանատու են աշխարհի ճակատագրի համար․ Լավրով

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Nov 5, 2024
  • 1 min read

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, որպես միջուկային խոշորագույն տերություններ, ունեն հատուկ պատասխանատվություն, դրանով է պայմանավորված երկու երկրների միջև դիվանագիտական ​​շփումները և երկու երկրների դեսպանատների գործունեությունը շարունակելու անհրաժեշտությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք չենք մոռանում, որ մեր երկու երկրները՝ որպես միջուկային խոշորագույն տերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում աշխարհի ճակատագրի համար։ Սա է կանխորոշում միմյանց միջև դիվանագիտական ​​շփումների և Մոսկվայում և Վաշինգտոնում դեսպանատների գործունեության անհրաժեշտությունը»,- մասնավորապես, ասել է Լավրովը։

bottom of page