Իրաքը երկուշաբթի օրվանից կվերսկսի թռիչքները դեպի Սիրիա
Իրաքը թույլ կտա իր ազգային ավիաընկերությանը երկուշաբթի օրը վերսկսել թռիչքները դեպի Լիբանան՝ այս ամսվա սկզբին դրանք դադարեցնելուց հետո, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի տրանսպորտի նախարարությանը։Դեկտեմբերի 8-ին Iraqi Airways-ը դադարեցրեց թռիչքները դեպի Լիբանան՝ հարեւան Սիրիայում տիրող իրավիճակի հետ կապված մտահոգությունների պատճառով։Դեկտեմբերի 8-ին սիրիական թուրքամետ խմբավորումները գրավեցին Դամասկոսը՝ ստիպելով երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին ավելի քան 13 տարվա պատերազմից հետո փախչել Ռուսաստան՝ վերջ տալով իր ընտանիքի տասնամյա կառավարմանը: