Թրամփը պատրաստվում է ԱՄՆ-ից վտարել «վարակիչ հիվանդություններ ունեցող» միգրանտներին
- Lilit Nalbandyan
- Feb 24
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նոր կանոններ սահմանել, որոնք թույլ կտան անօրինական միգրանտներին արտաքսել երկրից՝ նրանց կողմից վարակիչ հիվանդությունների տարածման ենթադրյալ սպառնալիքի պատճառով, հաղորդել է CBS հեռուստալիքը՝ հղում անելով ներքին շրջանառության մեջ դրված փաստաթղթերին։
«Որպես հիմք ընդունելով մտավախությունը, որ անօրինական միգրանտները կարող են տարածել վարակիչ հիվանդություններ, օրինակ այնպիսին, ինչպիսին տուբերկուլյոզն է, ԱՄՆ Առողջապահության ննախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը պատրաստվում է հրամանագիր արձակել, համաձայն որի ներգաղթյալները, որոնք անօրինական ճանապարհով փորձում են ԱՄՆ մուտք գործել, կհամարվեն հանրային առողջության համար սպառնալիք։ Նոր հրամանագրով իրաավասու մարմիններին լիազորություն կտրվի, առանց օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, արտաքսել միգրանտներին Միացյալ Նահանգներից»,- հաղորդել է հեռուստաալիքը։
Նշվում է, որ քննարկվում է նաև Թրամփի առաջին նախագահության ժամանակ ներդրված «Title 42»-ի դրույթները կրկին կյանքի կոչելու հարցը․ դրա համաձայն՝ իրավասու մարմիններին իրավունք է վերաաապահվում վտարել միգրանտներին, որոնք ԱՄՆ են ժամանում կորոնավիրուսային վարակի բարձր ռիսկ ունեցող երկրներից։ Այդ դրույթն ուժը կորցրած էր համարվում 2023 թվականի մայիսի 11-ից։
Նշենք, որ նախընտրական շրջանում Թրամփը բազմիցս հայտարարել է անօրինական ներգաղթի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, իսկ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել է, որ սկսում է միլիոնավոր միգրանտների վտարման գործընթաց։
09:52 08.04.2025
22:20 07.04.2025