top of page

«Մեր օրինшխախտ հարևանները կրկին չեն հանդարտվում ու այս անգամ էլ կեսգիշերից հшրձшկվել են իմ Youtube-յան ալիքի վրա». Էրիկ Կարապետյան

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Mar 6
  • 1 min read

Երգիչ Էրիկը ֆեյսբուքյան իր էջում նոր հրապարակում է արել՝ նշելով, որ օրը կրկին սկսվեց շատ հետաքրքիր:

«Մեր օրինախախտ հարևանները կրկին չեն հանդարտվում ու այս անգամ էլ կեսգիշերից հարձակվել են իմ Youtube-յան ալիքի վրա ՝ կեղծ հղումներ անելով ջնջել 6 երգ ՝ նշելով որ դրանք էլ են ադրբեջանական, և իհարկե իրենց սովոր ձևով ՝ շանտաժի միջոցով փորձում են վերականգնել իրենց կատարումներից մեկը, որը մենք արդեն հեռացրել ենք Youtube-ից և երբեք չենք վերականգնելու:

Իմ երգերը մոտ օրերս կվերականգնվեն անկասկած, իսկ նման էժանագին քայլերն ինձ չեն վախեցնում և ընդհանրապես չեն կանգնեցնելու ՝ անգամ, եթե ջնջեն բոլոր հաշիվներս:

Ցավոք չեմ կարող չնշել .

Այս օրերին մինչ ես պայքարում եմ ադրբեջանցիների դեմ իմ իրավունքները վերականգնելու համար՝  իմ հայրենակիցներից ոմանք նյութեր են տեղադրում «Սկանդալ, վիճաբանություն, գումարներ, բամբասանք» և այլ սխալ ու անհիմն վերնագրերով ՝ արատավորելով իմ անունն ու համբավը:

Կոչ եմ անում դադարեցնել այդ ամենն ու չխանգարել ինձ՝ կարևոր պայքարում»,- գրել է երգիչը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Էրիկ Կարապետյանի հեղինակային «Ոչ ավել , ոչ պակաս» երգը հերթական անգամ աղավաղել էին՝ ռուսական ալիքում ներկայացնելով որպես ադրբեջանական երգ:

Սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձանալուց և բազմաթիվ մեկնաբանություններից հետո Մալախովի հաղորդումից հեռացվել էր ադրբեջանցի երգիչների կատարման հատվածը:

Հաղորդումը կրկին թողարկվել էր յութուբում՝ առանց այդ հատվածի:

1/2449
bottom of page