«Բոլոր թեկնածուները գործով են զբաղված, մենակ ՔՊ-ն է խառնվել իրար». Նիկողոս Հովհաննիսյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նիկողոս Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գյումրու ընտրությունների ու քպ-ի կեղտոտ, էժան (դե իրենք էդ են) խաղի մասին.Ուրեմն, արդեն երեք օր է, ինչ սկսվել է քարոզարշավը, բոլորն իրենց գործն են անում՝ բակային հանդիպումներ, այցեր, շփումներ և այլ, մի խոսքով՝ բուռն քարոզարշավ։ Ինչո՞վ է զբաղված քպ-ն։ Ուրեմն սրանք՝ իրենց զիբիլ կայքերով ու զիբիլ լրատվականներով տարածում են մյուս՝ հիմնական թեկնածուների նկարներն ու կապում «նախկինների» հետ, թե բա՝ «սրան ընտրեք սա կգա, նրան ընտրեք՝ նա կգա և այլ։ Բոլոր թեկնածուները գործով են զբաղված, մենակ քպ-ն ա խառնվել իրար, հասկացել են՝ իրենց սարիԳը՝ ըըըըըը լավ հեչ…»: