top of page

Մանրամասներ՝ Սպիտակ-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Aug 4, 2024
  • 1 min read

Օգոստոսի 3-ին, ժամը 17:50-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Պ. Գ., ծնված 1991թ․) և «VAZ» (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1953թ․) մակնիշների ավտոմեքենաները։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Գ-ն (ծնված 1954թ․) տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։


Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Հ-ին (ծնված 1959թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, այնուհետև ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Դ-ին և տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը:


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

1/2473
bottom of page