top of page

Հայաստանը պարտք է ՀԱՊԿ–ին, որի հարցով համապատասխան որոշում կկայացվի. ՌԴ ԱԳՆ փոխղեկավար

Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամավճարների պարտք ունի, որը կարող է չվճարել երկու տարի: Այս մասին Վերոնայի 17-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը, գրում է РИА Новости–ն:


«Հայաստանը կարող է երկու տարի չվճարել այս պարտքը: Հետագայում համապատասխան որոշումներ կկայացվեն»,– ասել է Պանկինը` նշելով, որ երկիրը ներկայումս 2024թ.–ի անդամավճարների պարտք ունի, որի վճարման ժամկետը լրանում է 2025 թվականի վերջին:


Նշվում է, որ 2024 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկիրը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանը դադարեցրել է իր ներդրումը կազմակերպության բյուջեում և ներկայացուցիչներ ուղարկելը կազմակերպության միջոցառումներին և վարժանքներին։

bottom of page