top of page

Ադրբեջանը փոխում է ժամանակավոր կեցության ժամկետը Ռուսաստանի քաղաքացիների համար



Ադրբեջանի կառավարությունը փոփոխություններ է կատարել 2025 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավոր գտնվելու ժամկետներում։  Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։

Բանաձևի համաձայն՝ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր մշտապես բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում, առանց վիզայի ռեժիմով ժամանում են Ադրբեջան, մեկ օրացուցային տարվա ընթացքում չեն կարող երկրում մնալ ավելի քան 90 օր»:

Բանաձևը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Բաքուն հայելային միջոցներ կձեռնարկի ի պատասխան ռուսական կողմի սահմանած նոր կանոնների և Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամկետի պահանջների խստացման։

1/2179
bottom of page