top of page

Իսրայելի կառավարությունը  լրիվ կազմով կողմ է քվեարկել  հրադադարին Գազայի հատվածում

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Jan 18
  • 1 min read

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվելպաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետզինադադարի համաձայնագրին այն բանից հետո, երբ ուրբաթ օրը անվտանգության կաբինետնաջակցություն է հայտնել այդ գործարքին, հայտնելէ Times of Israel-ը։

Իսրայելի վարչապետի գրասենյակըհայտարարություն է տարածել՝ հաստատելով, որկառավարությունը հավանություն է տվելհամաձայնագրին։ Ըստ իսրայելականլրատվամիջոցների՝ կողմ է քվեարկել 24, դեմ՝ ութնախարար։

Հայտարարությունում նշվել է նաեւ, որ գործարքնուժի մեջ կմտնի կիրակի օրը, երբ ազատ արձակվենիսրայելցի առաջին երեք պատանդները: Գործարքիառաջին՝ 42-օրյա փուլում պետք է ազատ արձակվի33 պատանդ։

Այժմ, երբ Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել գործարքին, դրա հակառակորդները կարող են դիմել արդարադատության բարձր դատարան՝ ընդդեմ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման, որոնք պետք է ազատ արձակվեն, թեեւ դատարանը դժվար թե միջամտի:


1/2459
bottom of page