Ի՞նչ կլինի, եթե ամեն օր կծու սնունդ ուտեք
- Lilit Nalbandyan
- Feb 17
- 1 min read

Բժիշկ Անաստասիա Պոլովինան կարծում է, որ մարդիկ, ովքեր պարբերաբար կծու սնունդ են ուտում, ավելի հեշտ են դիմագրավում վարակիչ հիվանդություններին, արյան ճնշման հետ կապված խնդիրներ չունեն և ավելի քիչ են ենթարկվում սթրեսի։ Փորձագետը թվարկել է կծու կերակուր օգտագործելու վեց առավելություն.
Բարելավված մարսողություն: Համեմունքները կարող են ուժեղացնել ստամոքսահյութի արտադրությունը, սա խթանում է արյան շրջանառությունը ստամոքսի պատերում, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում մարսողության վրա:
Պայքար մանրէների և բակտերիաների դեմ. Կապսաիցինը պայքարում է բակտերիաների դեմ, որոնք սննդի հետ միասին մտնում են մարսողական համակարգ:
Բարելավված տրամադրություն. Տաք ու կծու սնունդը բարձրացնում է հաճույքի հորմոնի մակարդակը։ Դրա պատճառով սթրեսը նվազում է և ցավը թուլանում է:
Օգնություն հոսող քթի դեպքում: Կապսաիցինի գրգռիչ ազդեցության շնորհիվ քթի հատվածներն ու բրոնխները մաքրվում են լորձից։ Բարելավում է արյան շրջանառությունը և իջեցնում արյան ճնշումը։ Կծու մթերքները ջերմության զգացում են ստեղծում և լայնացնում անոթները, ինչը հանգեցնում է արյան ճնշման իջեցմանը։ Կծու մթերքներում առկա A և C վիտամիններն ամրացնում են անոթների պատերը։
Քաշի կորուստ. Կապսաիցինը արագացնում է արյան հոսքը և խթանում է սիրտը, ինչը հանգեցնում է ավելորդ հեղուկի արագ հեռացմանը մարմնից: Միաժամանակ մասնագետը խստորեն խորհուրդ է տալիս կծու մթերքներ օգտագործել ողջամիտ քանակությամբ, իսկ աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեցողներին՝ ամբողջությամբ խուսափել դրանցից։