top of page

«Շատ թափթփված եմ, ավելի լավ է շատ քնեմ, քան սենյակ հավաքեմ». Մարիամ Ալեքսանյանն իր մասին բացահայտումներ է արել

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Feb 25
  • 1 min read

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ինստագրամյան իր հետևորդների հետ կիսվել է իր մասին նոր բացահայտումներով:

Նա նշել է, որ մինչև հիմա վախենում է, որ մայրը կարող է բարկանալ։

«Ամուսնացած չեմ եղել և վախենում եմ ընտանիք կազմելուց։Առողջությանս մեծ ուշադրություն չեմ դարձնում։Չունեմ ժամանակի հստակ զգացողություն։Շատ թափթփված եմ, ավելի լավ է չուշանամ կամ շատ քնեմ քան սենյակ հավաքեմ:Երբեմն նույնիսկ ամենահարազատ մարդկանց հետ շփվելու ցանկություն չունեմ։Չեմ հիշում սիրելի դերասանների և ռեժիսորների անունները:Վերջին շրջանում հաճախ մոռանում եմ կարևոր գործերը և հանդիպումները։Կարող եմ չմտածված նեղացնել մարդկանց, բայց ընդունում եմ սխալներս։Չեմ կարողանում խնայող լինել, եթե թանկարժեք է ապրանքը, ես գումարը չեմ խնայում։Վախենում եմ սկսել սեփական բիզնեսը։Ինձ համար բարդ է օտար լեզուներ սովորելը, արդեն երկու տարի չեմ կարողանում տրամադրվել անգլերենին։Չեմ սիրում մարդաշատ վայրեր և միջոցառումներ»,- ինստագրամի իր էջում գրել է Մարիամ Ալեքսանյանը:

1/2449
bottom of page