top of page

Վիկտորյա Բեքհեմը վայելել է ժամադրությունը Փարիզում ամուսնու՝ Դեւիդի հետ

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Mar 5
  • 1 min read

Վիկտորյա Բեքհեմը վայելել է ժամադրությունը Փարիզում ամուսնու՝ Դեւիդի հետ։


Զույգին նկատել են Փարիզի հյուրանոցից դուրս գալիս եւ Լուվր առաջին գալա ընթրիքին գնալիս՝ նվիրված Փարիզի Նորաձեւության շաբաթվա պաշտոնական մեկնարկին:

Վիկտորյան շլացուցիչ տեսք ունի կիպ սեւ զգեստով, որը ցուցադրում է նրա սլացիկ կազմվածքը: Նա մի ձեռքով բռնել է զգեստի ծայրը, որպեսզի չսայթաքի, իսկ մյուս ձեռքով՝ «պճնամոլի» նմանվող ամուսնու թեւը։


Դեւիդը կնոջ կերպարին համապատասխանել է սեւ փողկապով, կոստյումով եւ սպիտակ ծոփքերով շարֆով:

Le Grand Diner du Louvre-ում հավաքվել են աստղերը՝ Լուվրի վերականգնման նախագծերին եւ կրթական ծրագրերին աջակցելու համար ֆինանսական միջոցներ հավաքելու նպատակով:


Ներկայում Վիկտորյան Ֆրանսիայի մայրաքաղաքում է՝ պատրաստվելով հագուստի իր վերջին հավաքածուի ցուցադրությանը ուրբաթ Նորաձեւության շաբաթի ընթացքում։

1/2449
bottom of page