Search
Վրաստանում նույնպես երկրաշարժ է եղել
- Lilit Nalbandyan
- Mar 8
- 1 min read

4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել որոշ ժամանակ առաջ Վրաստանի հյուսիս-արևելքում։ Այս մասին «Նովոստի-Գռուզիա»-ին հայտնել են երկրի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնից։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 15:28-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաքից 63 կմ հեռավորության վրա՝ Տիանեթի շրջկենտրոնից ոչ հեռու։ Հիպոկենտրոնը գտնվել է ընդամենը 5 կմ խորության վրա։
Սա արդեն երկրորդ երկրաշարժն է Վրաստանում մեկ օրվա ընթացքում։ Առաջինը, որի էպիկենտրոնը Հայաստանում է, տեղի է ունեցել այսօր առավոտյան։
20:35 17.04.2025
20:05 17.04.2025
19:59 17.04.2025