top of page

«Իրավունք». Մարտուն Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը «լեզո՞ւ են գտնում»

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Mar 11
  • 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ստուգվող տվյալների` Գյումրիի քաղաքապետի թեկնածուներ Մարտուն Գրիգորյանն ու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ուղիղ կամ միջնորդավորված հանդիպել ու քննարկել են միմյանց հանդեպ հարաբերությունները:

Մասնավորապես, նպատակը եղել է այն, որ եթե ընտրություններին անցնեն 1-3-րդ տեղերով, որքանով է հնարավոր կոալիցիա կազմելու տարբերակը՝ «Սա մեր քաղաքն է» սկզբունքով:

Ի դեպ, թեկնածուներին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ նախորդիվ էլ են փոխհամաձայնության փորձեր եղել, սակայն եթե այն ժամանակ Վարդան Ղուկասյանն էր կամուկացի մեջ,հիմա՝ Մարտուն Գրիգորյանն է դեռ գցում-բռնում:

Այդուհանդերձ, երկու կողմից էլ լավատեսորեն են տրամադրված, որ անհրաժեշտ պահի «լեզու կգտնեն»:

bottom of page