Բժիշկը նշել է հինգ արտադրանք, որ սխալմամբ համարվում է վնասակար

Ամերիկացի սրտաբան Էվան Լեւինը թվարկել է հինգ հայտնի մթերքներ, որոնք վաղուց վնասակար են համարվում ավանդական բժշկության մեջ։ Նրա խոսքերն է մեջբերել «Daily Mail»-ը։
Բժիշկը հավկիթն անվանել է որպես առաջին մթերք, որը սխալմամբ վնասակար է համարվել։ Դրանք իրենց վատ համբավին պարտական են դեղնուցներին, որոնք, իբր, բարձրացնում են արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը և, հետևաբար, մեծացնում են սրտանոթային հիվանդությունների վտանգը։ Սակայն, ըստ սրտաբանի, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ իրականում ձվի մեջ առկա խոլեստերինը գործնականում չի ազդում արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա։
«Սուրճը նույնպես տարիներ շարունակ անարդարացիորեն քննադատվել է»,- շարունակել է Լեւինը։ Նա բացատրել է, որ ըմպելիքը ստացել է իր հակակրանքը բժշկական հանրության կողմից, քանի որ այն կարող է ժամանակավորապես բարձրացնել արյան ճնշումը և սրտի զարկերը, ինչը հատկապես վտանգավոր է սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար: Սակայն, ըստ բժշկի, այս համոզմունքը գիտականորեն ապացուցված է, որ չի համապատասխանում իրականությանը:
Լևինը խորհուրդ է տվել սննդակարգից չբացառել ծովախեցգետինն ու խոզի փափկամիսը։ Այս մթերքները սպիտակուցի հիանալի աղբյուրներ են՝ չնայած բժիշկների զգուշացումներին դրանցում հագեցած ճարպերի և խոլեստերինի բարձր պարունակության մասին:
Սրտաբանը նաև ասել է, որ ավոկադոն վնասակար մթերք չէ առողջության և կազմվածքի համար։ Այն իսկապես պարունակում է շատ ճարպեր, բայց դա մոնոչհագեցած ճարպ է, որն անհրաժեշտ է «վատ» խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար։