top of page

Հայաստանյան հանրությունը հաշտ չէ արցախցիների հանդեպ ատելության քարոզի հետ․ Արցախի ՄԻՊ

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 4 days ago
  • 1 min read

Երբեք ու երբեք չպետք է ընդհանրացնենք և ջուր լցնենք ատելություն գեներացնողների ջրաղացին, արցախցիներին է դիմել Արցախ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ ընդգծելով, որ հայաստանյան հանրությունը հաշտ չէ արցախցիների հանդեպ ատելության քարոզի հետ։Նա գրել է․

«Մի կարևոր դիտարկում․

ԱԺ նախագահն իր «մնայիք, կռվեիք» արտահայտությունից հետո ստիպված եղավ խմբագրել իր ասածները, պատգամավորի եղբայրը «հա՞յ ես, թե ղարաբաղցի» ասելուց հետո ստիպված եղավ ինչ-որ արդարացումներ մոգոնել, Հանրային ռադիոյի տնօրենի կինը իր արցախատյաց գրառումից հետո ստիպված եղավ ներողություն խնդրել։

Այս ամենն արդյունք է հանրային դատապարտման և պարսավանքի։ Իսկ դա խոսում է այն մասին, որ հայաստանյան հանրությունը ընդհանուր առմամբ հաշտ չէ արցախցիների հանդեպ տարվող ատելության քարոզի հետ։

Ուստի, սիրելի՛ արցախցիներ, երբեք ու երբեք չպետք է ընդհանրացնենք և ջուր լցնենք ատելություն գեներացնողների ջրաղացին։

Որքան էլ ֆեյքերով, տարաբնույթ լրատվականներով, մանր քարոզիչներով փորձեն տարանջատել ու ատելություն սերմանել, ես շարունակելու եմ շնորհակալություն հայտնել իմ հայրենակիցներին և մնալ այն համոզման, որ մեր միջև տարանջատումներ չպետք է լինեն։ Իմ համոզմունքը հիմնված է իմ ուսանողական ընկերների, իմ դասախոսների, իմ ընկերների և գործընկերների և շատ ու շատ մարդկանց վերաբերմունքի, սիրո և հարգանքի վրա»։

1/2451
bottom of page