top of page

ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Վրաստանի հայտարարությանը

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 1 day ago
  • 1 min read

Վրացական կողմը պարբերաբար հանդես է գալիս համագործակցության եզրեր գտնելուն միտված գաղափարներով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։


Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե պետք է սկսել փոքր քայլեր ձեռնարկել վստահության կառուցման ուղղությամբ, և իրենք պատրաստ են դրան։ Նրա խոսքով՝ վերջերս մի քանի նման նախաձեռնություններ Բաքվին առաջարկել են վրացի գործընկերները, ինչին Ադրբեջանը դրական է արձագանքում և հայկական կողմի դիրքորոշմանն է սպասում։


«Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը և պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ»,- ասել է Բադալյանը։


Միաժամանակ ՀՀ ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ կոնկրետ նախաձեռնությունների վերաբերյալ պայմանավորվածությունների պարագայում անպայման կտեղեկացնեն հանրությանը։

1/2449
bottom of page