«Նրանք, ովքեր ասում են՝ Արցախի էջը փակված չէ, բա «Կարսյան շարժում» խի՞ չեք սկսում»․ Գեղամ Նազարյան
- Lilit Nalbandyan
- 2 hours ago
- 1 min read
Նախկինում ընդդիմադիր, ներկայումս անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը համամիտ է Նիկոլ Փաշինյանի հետ՝ այն տեսակետի շուրջ, որ Արցախի հարցը այլևս փակ է և Ղարաբաղյան շարժում չի լինելու։
«Մենք դեռ ինչքա՞ն ժամանակ պիտի խաղանք մեր ազգի հոգու նուրբ թելերի հետ, ինչքա՞ն պետք է դեռ ինքներս մեզ խաբենք», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գեղամ Նազարյանն ու հավելել,- «Էլի՞ մեզ, որպես ազգ, խաբելով ապրենք ու հերոս ձևանա՞նք»։
«Հիմա մենք «հայրենասեր-հայրենասե՞ր» ենք խաղում, թե՞ իսկապես արցախցիներին սիրում ենք։ Ես, օրինակ, ասում եմ՝ պահանջում եմ, որ արցախցիները վերադառնան Արցախ։ Ադրբեջանն էլ ասում է՝ դռները բաց են, եկեք։ Քանի՞ Արցախցի է վերադառնալու։ Ես դեռ չեմ հանդիպել արցախցու, որ ասի՝ պատրաստ եմ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և ապրել Ստեփանակերտում կամ Հադրութում։
Ես ասում եմ՝ եկեք «տուն-տունիկը» թարգենք։ Նրանք, ովքեր ասում են՝ վայ, ոնց թե՝ Նիկոլն ասեց՝ Արցախի էջը փակենք, բա «Կարսյան շարժում» խի՞ չեք սկսում։ Կարսը Արցախից պակա՞ս տեղ է։ Հայաստանի օրինական մաս է կազմել։ Բա «Կարսյան շարժում» ինչի՞ չենք սկսում», – ասել է Գեղամ Նազարյանը։