Պռոշյան փողոցում մոմավառություն է կազմակերպվել՝ նվիրված Սոնա Մնացականյանի հիշատակին
- Lilit Nalbandyan
- 5 hours ago
- 1 min read
Երևանի Պռոշյան փողոցում այսօր մոմավառություն է կազմակերպվել՝ այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին:
Վրաերթից 3 տարի է անցել, գործը մինչև հիմա քննվում է դատարանում: Տուժողի իրավահաջորդները և նրանց փաստաբանը դժգոհություններ ունեն գործի ընթացքից:
Հիշեցնենք, որ 2022թ.-ի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։
20:15 26.04.2025
19:15 26.04.2025