«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը հիվանդանոցում մահացել է
- Lilit
- 23 minutes ago
- 1 min read
Armlur.am -ի տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի ՔԿՀ-ում դատապարտյալներից մեկին տեղափոխել են պատժախուց, որտեղ էլ ինչ-որ իր է կուլ տվել։
Մյուս դատապարտյալները օգնություն են կանչել, արձագանքել է ՔԿՀ-ի ղեկավար կազմը և դատապարտյալին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Հիվանդանոցում նա մահացել է։
Լրատվամիջոցի տեղեկությունը հաստատել են ՔԿՀ լրատվական ծառայությունից․
«Ապրիլի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, վերջինս տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Ապրիլի 28-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, արձանագրվել է Ա. Մ. -ի կենսաբանական մահը»։
ՔԿԾ-ից էլ հայտնել են, որ դատապարտյալը գտնվել է ոչ թե պատժախցում, այլ խցում և եղել է մենակ: Դատապարտյալի առողջական վիճակի վատթարացումը հայտնաբերել է անվտանգության աշխատակիցը, որից հետո կանչվել է շտապօգնություն և դատապարտյալին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
19:53 29.04.2025
19:21 29.04.2025
16:43 29.04.2025