top of page

Միջնորդությամբ պահանջելու եմ, որ դատախազը նույնությամբ, ինչպես Էդգար Ղազարյանի դեպքում, հանրային քրեական հետապնդում հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Արսեն Բաբայան

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Feb 24
  • 1 min read

 Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․

«Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցած դատախազին հասցեագրված միջնորդություն-հաղորդում գրել։

Միջնորդությամբ պահանջելու եմ, որպեսզի հարգելի դատախազը նույնությամբ, ինչպես Էդգար Ղազարյանի դեպքում է, հանրային քրեական հետապնդում հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, օրինակ՝ այս հայտարարության համար․ «Մենք ներկայացնում ենք ժողովրդին և ունենք նրա կողմից պատվիրակված լիազորություն, իսկ ՍԴ-ն չի ներկայացնում ժողովրդին, ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանը և պետք է հեռանա»:

Հիշեցնեմ, որ Էդգար Ղազարյանը ենթարկվում է քրեաքաղաքական հետապնդման ՍԴ դատարանի և որոշ դատավորների հասցեին «արատավորող տեղեկություններ հրապարակելու» մեղադրանքով։


bottom of page