top of page

«Հրապարակ». ՔՊ կանանց գունդը չի հանձնվում

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 5 days ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական կանանց գունդը` Քրիստինե Պողոսյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում է, որ ԱԺ հերթական նիստում իշխող թիմը որոշի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ձեւավորելու մասին։ Դիմումն անցած շաբաթ հանձնվել է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, որոնք այն պետք է դնեն շրջանառության մեջ, սակայն կանոնակարգ-օրենքով` առանց ՔՊ համաձայնության հնարավոր չէ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորել։

Անդրանիկ Քոչարյանի եւ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջադեպից փորձում են օգտվել նաեւ ՔՊ-ական որոշ կանայք եւ հատկապես՝ Քրիստինե Պողոսյանը, որը, ասում են, չի մարսում Քոչարյանի՝ իրեն արված դիտողությունները՝ ոչ պատշաճ հագուստով խորհրդարան գալու եւ այլ հարցերի վերաբերյալ։

Պողոսյանը միայնակ չէ` ՔՊ-ական բոլոր կանայք այս կամ այն չափով արժանացել են Քոչարյանի անտակտ դիտողություններին եւ ուզում են, որ նրա հարցով էթիկայի հանձնաժողով ձեւավորվի, եւ անգամ նրան զրկեն ԱԺ նիստերին մասնակցելու իրավունքից, հետո գուցե նաեւ այդ հիմքով՝ մանդատից»:

1/2449
bottom of page