Search
Սալահն արժանի է Ոսկե գնդակը նվաճելուն. Ռաֆայել Բենիտես
- Lilit Nalbandyan
- 18 hours ago
- 1 min read
«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոսել է «կարմիրների» հարձակվող Մոհամեդ Սալահի մասին։ Նախորդ շաբաթ եգիպտոսցին երկարաձգեց պայմանագիրը «Լիվերպուլի» հետ մինչև 2027 թվականի ամառ։
«Երբ խաղացողը հոգ է տանում իր մասին և շարունակում է հանդես գալ այս մակարդակով, տարիքը նշանակություն չունի: Իհարկե, Սալահն արժանի է նվաճելու «Ոսկե գնդակը»: Ինչո՞ւ ոչ»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղում Սալահը գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Այս փոխանցումը եգիպտոսցու 45-րդ արդյունավետ գործողությունն էր Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։