top of page

Հրազդան-Աղավնաձոր ճանապարհին մեքենան գլորվելով հայտնվել է գետի ափին. կա տուժած

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 5 hours ago
  • 1 min read

Ապրիլի 20-ին, ժամը 15:54-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար, կա տուժած:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով (մոտ 7 մ) հայտնվել գետի ափին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

bottom of page