Search
«Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն
- Lilit Nalbandyan
- 3 hours ago
- 1 min read
Գլազգոյի «Սելթիկը» ժամանակից շուտ ապահովեց Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի ևս մեկ տիտղոս։
Բրենդան Ռոջերսի սաները անհասանելի են դարձել իրենց մրցակիցների համար, երբ մրցաշրջանի ավարտին մնացել է դեռ չորս տուր։
«Սելթիկը» ապահովեց իր չորրորդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը՝ Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Դանդի Յունայթեդի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակի շնորհիվ։
Այս հաղթանակը ակումբի պատմության մեջ 55-րդն էր, որը թույլ տվեց նրանց տիտղոսների քանակով հավասարվել հարևան «Ռեյնջերսին»։
Հատկանշական է, որ թիմերը հաջորդ փուլում կհանդիպեն միմիանց հետ։