ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է Բաքվի կեղծիքներին
- Lilit Nalbandyan
- Oct 30, 2024
- 1 min read

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին արձագանքել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ կապված ադրբեջանական լրատվամիջոցների տարածած կեղծիքներին, թե, իբր, «Ֆրանսիան իր հետախուզական ծառայություններ անդամներին տեղակայում է ադրբեջանական սահմանին»։
«Լրտեսական ֆանտաստիկայի ժանրի վեպ, որը որպես բոնուս ներառում է դիպուկահարի ոճով հաղորդում Սյունիքի մարզպետի հետ Հայաստան՝ Ներքին Հանդ կատարած իմ այցելությունից»,- գրել է դեսպանը X-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք՝ երեկ ԵՄ դիտորդների և Ֆրանսիայի դեսպանի այցը ՀՀ Ներքին Հանդ գյուղ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցների դժգոհությունն էր առաջացրել։ Այցից նաև կադրեր էին հրապարակել այցից՝ նշելով, թե այնտեղ, իբր, «ֆրանսիական հետախուզական ծառայությունների աշխատակիցներ են տեղակայվում»։
Այս տարին շատ լուրջ է լինելու երկրում կարգուկանոնի վերականգնման առումով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն...