«Փաստ». Ռուսաստանում Արցախի ներկայացուցչությունը դադարեցրել է գործունեությունը
- Lilit Nalbandyan
- Mar 29
- 1 min read
«Փաստ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմից հետո տեղեկություններ էին շրջանառվում, որ Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մշտական ներկայացուցչությունը փակվել է: Սակայն թե՛ 2021 թվականին, թե՛ 2022 թվականին այդ տեղեկությունները պաշտոնապես հերքվեցին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայացուցչությունն այն ժամանակ իսկապես շարունակել է գործել, սակայն վերջերս, այնուամենայնիվ, այն փակվել է: Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանից, սակայն նրա հետ որևէ կերպ կապ հաստատել չհաջողվեց:
Դիվանագիտական մեր աղբյուրները փոխանցում են, որ մինչ Արցախի ուրացումն ու հանձնումը եղել է առաջարկ՝ այդ ներկայացուցչության գործառույթները մասամբ փոխանցել Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը՝ մեկ հաստիք ավելացնելու միջոցով: Սակայն հիմա արդեն, մեր տեղեկություններով, նույնիսկ այդ թեման է փակված:
Այս տարին շատ լուրջ է լինելու երկրում կարգուկանոնի վերականգնման առումով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն...
17:06 20.04.2025
19:55 19.04.2025