top of page

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 9 hours ago
  • 1 min read

​Երևանում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ: Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։

​​Մարզերում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին, 17-ի գիշերը` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 13-15-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ: Ապրիրլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

1/2449
bottom of page