top of page

Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ՝ նույնիսկ տարածք տրամադրելու առումով. «ՀայաՔվե»

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 1 day ago
  • 1 min read

Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ, նույնիսկ տարածք տրամադրելու առումով, սակայն արդեն երկրորդ անգամ է՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցություններն անցկացվում են Թուրքիայում (2024թ․ հոկտեմբեր, Ստամբուլ, և 2025 թ․ ապրիլ, Անթալիա). գրել է «ՀայաՔվե» նախաձեռնությունը։

«Թուրքիան այնքան հետաքրքրված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, որքան Հայաստանի իշխանությունը, թեպետ մեր հայրենակիցներին հակառակն են փորձում համոզել։

Եթե Անթալիայի դիվանագիտական ֆորումին հայկական կողմից արդեն երրորդ անգամ խորհրդարանական և կադրային դիվանագիտության փաստացի ղեկավարներն են մասնակցել, ապա «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական համաժողովին Թուրքիայի ԱԳ նախարարությունից անգամ մեկ կցորդ ներկա չի եղել»։

bottom of page