Գազ չի լինի՝ մարտի 19-ին, 20-ին և 24-ին տասնյակ հասցեներում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` մարտի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասի Միչուրինի, Օրբելու, Տպագրիչների փողոցների, Մյասնիկյան փողոցի և նրբանցքների՝ նոր եկեղեցուց մինչև Օրբելու փողոց հատվածի, Աբովյան փողոցի՝ Աբովյան թիվ 2 հասցեից մինչև Օրբելու փողոց հատվածի, Նժդեհի փողոցի թիվ 45-ից 53 կենտ հասցեների, թիվ 30-ից մինչև 36 զույգ հասցեների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում, Խնձորուտ, Ներսիսյան, Հուշարձան թաղամասերի, Լագեր թաղամասի Զ.Անդրանիկի փողոցի 56, 58, 60 զույգ հասցեների, 73-ից 101/1 կենտ հասցեների, Դիմաց թաղամասի (բացառությամբ Մուսայելյան, Կնունյանց, Իս.Օրու և Աղայան փողոցների սկզբնամասի, Հ.Էմինի, Մռավյան, Կոմիտասի, Չեռնիշևսկու, Մանուշյան փողոցների) գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 19-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ, Կավարտ, Բարաբաթում թաղամասերի, Լեռնագործների փողոցի, Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1, 1ա բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։