top of page

«Բարսելոնա»-ն 4։2 հաշվով հաղթել է Մադրիդի «Ատլետիկո»-ին․ մրցաշարային աղյուսակում «Բարսելոնա»-ն առաջին տեղում է


Լա Լիգայի 2024/2025 մրցաշրջանի 28-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ և 4:2 հաշով հաղթանակ է տարել:

Հանդիպման հաշիվը բացվել է խաղի միայն 45-րդ րոպեին. Խուլիան Ալվարեսն է աչքի ընկել խփած գնդակով և առաջ մղել մադրիդցիներին:

70-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկել է Ալեքսանդր Սորլոտը։ 72-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին մեկ գոլ է խփել։ 6 րոպե անց Ֆերան Տորեսը հավասարեցրել է հաշիվը։ 90+2-րդ րոպեին Լամին Յամալը առաջ է մղել հյուրերին, իսկ 6 րոպե անց Տորեսը դուբլ է ձևակերպել։

28 խաղից հետո Մադրիդի «Ատլետիկոն» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ 56 միավորով։ «Բարսելոնան» 27 խաղից հետո 60 միավորով առաջին տեղում է։

1/2380
bottom of page