top of page

Մեկնարկել են ՌԴ-ԱՄՆ բանակցությունները

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Mar 24
  • 1 min read

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները մեկնարկել են։

Հանդիպումը տեղի է ունեցել Ritz-Carlton հյուրանոցում։

Փորձագիտական խորհրդատվությունները նվիրված են Սև ծովի ջրերում նավագնացության անվտանգությանը:

ԱՄՆ պատվիրակության կազմում ընդգրկված են Պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնը, նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի օգնականները և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի ներկայացուցիչները:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բանակցությունների թեմաներից մեկն անվանել է հացահատիկի գործարքի հնարավոր վերսկսման քննարկումը։

Նախօրեին՝ մարտի 23-ին, Էր Ռիադում բանակցություններ են տեղի ունեցել Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն ասել է, որ իրենք հավատարիմ են էներգետիկ օբյեկտների և կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված առաջարկներին: Հանդիպումից հետո նա ասել է, որ «զրույցը եղել է կառուցողական և բովանդակալից»։

1/2455
bottom of page