Search
Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը. հայտարարել է՝ դեմ է եղել Ադրբեջանի հետ ինտեգրմանը
- Lilit Nalbandyan
- 13 hours ago
- 1 min read
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այսօրվա նիստում հարցաքննվել է Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ով հայտարարել է, որ դեմ է եղել արցախահայերի՝ Ադրբեջանի հետ ինտեգրմանը։
Բաբայանը նաև նշել է, որ ինտեգրմանը դեմ են արտահայտվել նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, և այլ պաշտոնյաներ։
«Ոչ մի պաշտոնյա չի տեսել նման ինտեգրման հեռանկարը»,- ասել է Բաբայանը։
22:20 07.04.2025
19:16 07.04.2025