top of page

Թմրանյութ իրացնողի տան խուզարկությամբ հայտնաբերվել են սփայս տեսակի թմրամիջոց, կշեռքներ, մագնիսներ

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 5 days ago
  • 1 min read

ՆԳՆ-ից հայտնում են․

«Ապրիլի 3-ին քրեական ոստիկանները ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տեղափոխել 25-ամյա Խ․ Կ․-ին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ապրիլի 4-ին դատարանի որոշմամբ խուզարկվել է նրա բնակարանը, որի արդյունքում հայտնաբերվել է 8 փաթեթ 11,49 գրամ սփայս տեսակի թմրամիջոց, արծաթագույն էլեկտրական կշեռք, մագնիսներ և կպչուն ժապավեն:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»։

1/2451
bottom of page