Դիլիջանում թալանել են քաղաքացու բնակարանը․ վնասի չափը գերազանցում է 1,5 մլն դրամը
- Lilit Nalbandyan
- 5 days ago
- 1 min read
Ապրիլի 4-ին, գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացել, որ Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի շենքերից մեկից գողություն է կատարվել։Տեղում պարզվել է, որ բնակարանը պատկանում է Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Մարգարիտ Զ․-ին, ով հայտնել է, որ ապրիլի 4-ի ժամը 08։50-ից մինչև 13։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մուտքի դուռը բացելու միջոցով մտել են Դիլիջան համայնքի Գետափնյա փողոցի 86-րդ շենքի իրեն պատկանող բնակարան և ննջասենյակի պահարանի մեջ դրված զարդատուփից գողացել 7 կտոր ոսկյա և 4 կտոր արծաթյա զարդեր՝ պատճառելով շուրջ 1 մլն 590 հազար դրամի վնաս:Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին։