top of page

«Փաստ». Ատելության ու թշնամանքի սերմանում և խորացում՝ քպական իշխանության հիմնական «զենքերից» մեկը

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 3 days ago
  • 1 min read

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հիմնական «զենքերից» մեկը հասարակության տարբեր շերտերի միջև բուռն, ենթագիտակցական մակարդակի ձգտող ատելության սերմանումն ու խորացումն է: Ի մասնավորի, Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հիմնական քաղաքականքարոզչական «գծերից» մեկը հետևողական, տարիներ շարունակ ծավալված ատելության սերմանումն ու խորացումն է Արցախի ու արցախցիների դեմ: Սա Փաշինյանի դեպքում միշտ է եղել: Բայց հիմա, մեր այս օրերում Արցախի ու Արցախի հայության դեմ ատելության քարոզչությունը շատ ավելի խորացված և համակարգված է իրականացվում փաշինյանական քարոզչահեծանիվի կողմից՝ մոբիլիզացնելով իրենց բոլոր սատելիտներին, ֆեյքերին, մարգինալ կերպարներին:

Հատկապես վերջին շրջանում արցախցիների նկատմամբ ատելությունը, չարությունը փաշինյանականները հանրային հարթակներ լցնում են հսկայական չափաբաժիններով: Այս ճանապարհին նրանք կիրառում են նաև սոցիալական աջակցության թեման: Հասկանալի է, այն նախատեսված է առավելապես մակերեսային ընկալում ունեցող զանգվածների համար: Մասնավորապես, նման մարդիկ, լսելով, օրինակ՝ 40+10 հազարական դրամ աջակցության մասին, ասում են՝ «ինչո՞վ ենք վատ արցախցիներից, որ նրանց սոցիալական օգնություն, գումար են տալիս, մեզ չեն տալիս...»:

Հաշվարկը հետևյալի վրա է. այդ մասսան չի խորանալու այն բաների վրա, որ արցախցիներին տնազուրկ, հայրենազուրկ են դարձրել հենց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը: Նրանք իրենք իրենց չեն ասելու՝ բայց չէ՞ որ այս մեր հայրենակիցներն ամեն ինչից են զրկվել: Հասկանո՞ւմ եք՝ ամեն ինչից... Դրա համար էլ ստանում են (ստանում էին) այդ չնչին աջակցությունները: Իսկ այն մարդիկ, որոնց ուղեղում թշնամական թեզեր են գեներացնում արցախցիների նկատմամբ, բարեբախտաբար, դեռ իրենց տներում են, իրենց բակերում, ու դրա կարիքը չունեն: Էլի բարեբախտաբար՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքերը դեռ այդ տարածքներին չեն հասել: Սա գոնե հնարավո՞ր է հասկանալ»:

1/2449
bottom of page