top of page

«Հրապարակ». Դիանային կանչել են «на ковер»

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 3 days ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը նախօրեին կանչվել է ՔՊ վարչություն` պարզաբանումներ տալու իր սկեսրայրին պատկանող գազալցակայանում մարտի վերջերին տեղի ունեցած սպանության վերաբերյալ։

Տեղեկություններ կան, որ 35-ամյա տղամարդու սպանությունը կապ ունի քաղաքապետի ամուսնու՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի հետ, մասնավորապես՝ սպանված Արթուր Պարոնյանն ամիսներ առաջ վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու հետ:

Թե ինչ թեմայի շուրջ են վիճել սպանվածն ու ավագանու ՔՊ-ական անդամը, հայտնի չէ, սակայն Էջմիածնում ամեն երկրորդին է հայտնի, որ սպանության մեջ կասկածվող գողական, «Ճապ» մականունով Կարեն Բադալյանը քաղաքապետի ամուսնու ընկերն է եւ դեպքից հետո փախուստի է դիմել, հետախուզում է հայտարարվել։

Գասպարյանն ասել է, որ դեպքի օրը Հայաստանում չեն եղել, իմացել` արագ վերադարձել են, սակայն ՔՊ-ում կարծում են, որ նա պետք է պատասխանատվության ենթարկվի, թեկուզ՝ քաղաքական, քանի որ կա զոհ, իսկ սպանության թելերը տանում են դեպի քաղաքապետի ընտանիք։

Թե ինչ որոշում կընդունի վարչությունը՝ Էջմիածնի քաղաքապետի հետ կապված, դեռեւս հայտնի չէ»:

1/2449
bottom of page