Փաշինյանը կմասնակցի՞ Մինսկում հայկական եկեղեցու բացմանը. ԱԳՆ–ի պատասխանը հրավերի մասին
- Lilit Nalbandyan
- 3 days ago
- 1 min read
Հայկական կողմը Մինսկում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու հրավեր դեռ չի ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Ավելի վաղ գրել էինք, որ Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կօծվի 2025 թվականի մայիսին։ Բացման օրը կճշտվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ, ով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ներկա կգտնվի եկեղեցու բացմանը:
Մենք նաև հարցում ենք ուղարկել ՀՀ վարչապետի գրասենյակ՝ տեղեկանալու` արդյոք եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու հրավեր ստացել են Նիկոլ Փաշինյանը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Եթե այո, ապա Հայաստանից ովքեր կմեկնեն Մինսկ:
ՀՀ վարչապետի գրասենյակի փոխարեն պատասխանը ստացել ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Ի պատասխան Ձեր հարցմանը տեղեկացնում ենք, որ այդ հարցով որևէ հրավեր չի ստացվել»,– նշել են ԱԳՆ–ից:
Հիշեցնենք, որ Բելառուսի ԱԳՆ ղեկավար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել էր, որ եկեղեցու կառուցումն այն նախագծերից է, որը ցույց է տալիս բելոռուս և հայ ժողովուրդների միջև իրական հարաբերությունները՝ ի հակակշիռ Երևանի ներկայացուցիչների՝ բելառուսական իշխանությունների հասցեին ուղղված կշտամբանքների։
Նշենք, որ Մինսկում բնակվում է մոտ 30 հազար հայ», - գրում է կայքը։
20:58 12.04.2025
20:34 12.04.2025