top of page

Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամ

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 3 days ago
  • 1 min read

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 5 անշարժ գույք՝ Երևանում, 6 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ գույք՝ Ծաղկաձորում, 1 անշարժ գույք՝ Սուրենավան գյուղում, 1 անշարժ գույք՝ Արարատում.

  • 1 կառուցապատման իրավունք.

  • 1 տրանսպորտային միջոց.

  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.

  • ավելի քանի 6 միլիարդ 76 միլիոն դրամ:

1/2449
bottom of page