Ռուսաստանը Հայաստանի համար տնտեսական ձգողականություն կենտրոն է դարձել. Օվերչուկ
- Lilit Nalbandyan
- 4 hours ago
- 1 min read
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այն երկրների տնտեսական արդյունքներին, որոնց համար ընթացող ինտեգրացիոն գործընթացների շրջանակում Ռուսաստանի Դաշնությունը տնտեսական ձգողականություն կենտրոն է դարձել։ Դրա մասին կառավարության ժամին Դաշնային խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնել են ՌԴ կառավարությունից։
«Օրինակ, խիստ պատժամիջոցների տակ գտնվող Բելառուսի ՀՆԱ-ի աճը 2024 թվականին կազմել է 4%, Ղրղզստանի տնտեսությունը արձանագրել է 9%, Հայաստանի՝ 5.9%, Ղազախստանինը՝ 4.8%, Ադրբեջանինը՝ 4.1%, Ուզբեկստանինը՝ 6.5%, Տաջիկստանինը՝ 8.4% աճ։
Այդ առումով հատկապես հետաքրքիր է համեմատել Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները զարգացնող Վրաստանի՝ 9,4% և Եվրամիությանը հանձնված Մոլդովայի թվերը՝ 0,1%։ Վերջինիս օգտին չէ նաև ԵԱՏՄ-ի և Եվրամիության ՀՆԱ-ի փոփոխությունների համեմատությունը։ Մենք ունենք 4,6 տոկոս, նրանք՝ 0,8 տոկոս։ Խոսքն անգամ նախկին մերձբալթյան հանրապետությունների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի մասին չէ, որոնք ընդամենը համապատասխանաբար՝ -0,3%, -0,4%, +2,7% աճ են արձանագրել»,-նշել է Օվերչուկը։