Էրդողանի որդին չի ձգտում նախագահ դառնալ
- Lilit
- 19 hours ago
- 1 min read
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որդին՝ Էթնոսպորտի համաշխարհային կոնֆեդերացիայի ղեկավար Բիլալ Էրդողանը խոստովանել է, որ չէր ցանկանա նախագահ լինել և իր աշխատանքային ժամանակի մեծ մասը հատկացնում է կրթամշակութային նախագծերին։ Այդ մասին նա ասել է ռուսական «TASS»լրատվամիջոցի հետ զրույցում: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում, աշխատել քաղաքացիական հասարակության հետ, ոգեշնչել երիտասարդներին պատասխանատվություն ստանձնել այն ամենի համար, ինչն իրականում իրենց հարազատ է»։
Նրա խոսքով՝ այդ պատճառով է, որ ժամանակի մեծ մասն ինքը տրամադրում է կրթական նախագծերին՝ «դպրոցներ, բուհեր, կրթաթոշակային ծրագրեր, ակադեմիական մրցանակներ։
«Ես աջակցում եմ ամենատաղանդավորներին ու լուսավորներին, որպեսզի նրանք կարողանան իրականացնել իրենց երազանքները: Ես նաև աշխատում եմ մշակույթի վերածննդի վրա՝ պահպանելով ժառանգությունը, որպեսզի այն փոխանցեմ նոր սերունդներին: Ահա թե ինչին կուզենայի նվիրել իմ կյանքը»,-եզրափակել է Բիլալ Էրդողանը:
10:04 29.04.2025
10:03 29.04.2025
09:45 29.04.2025