«Պարզվեց, որ սահմանազատման միասնական ու վերջնական քարտեզ, առկա ՉԷ». Գոհար Մելոյան
- Lilit Nalbandyan
- Oct 21, 2024
- 1 min read

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը /համառոտ է անվանումը, այսուհետ՝ Կանոնակարգ/:
(Քննարկման բովանդակությանն անդրադարձս կներկայացնեմ առանձին մասերով)։
Արդյունքում, ըստ զեկուցող փոխվարչապետ Մ. Գրիրգորյանի պարզվեց, որ միասնական ու վերջնական քարտեզ, որի հիման վրա իրականցվել կամ իրականացվելու է սահմանազատումը, առկա ՉԷ:
Առկա են բանակցողների ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐ ձեռքի տակ առկա քարտեզների վերաբերյալ, որոնք ապագայում դեռ նոր պետք է ՀԱՄԱԴՐՎԵՆ ու պարզվի` արդյո՞ք համընկնում են այդ ընկալումները:
Արձանագրենք, որ չհամադրված ու չհամաձայնեցված քարտեզների պայմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի են ունեցել սահմանազատումներ:
Միևնույն ժամանակ, չմոռանանք Սահմանադրության 205-րդ հոդվածը, համաձայն որի, Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով»: