top of page

Ձերբակալություն՝ կենտրոնի թաղապետարանում

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Nov 25, 2024
  • 1 min read

Նոյեմբերի 22-ին ձերբակալություն է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում։


Հակակոռուպցիոն կոմիտեից AURORANEWS -ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում կա կալանավորված անձ, վարույթը վերաբերում է կաշառք տալ-ստանալուն։


Ձերբակալված աշխատակիցը կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնից է։


«Վարույթի շրջանակում կան մեղադրյալներ, որոնցից մի քանիսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,- ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։


Նշենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ էր իրականացրել, որի շրջանակներում ձերբակալվել էին աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի մի շարք պաշտոնյաներ։

bottom of page